Արմավիրում ողբերգական ավտովթարից 4 մարդ մահացել է (լրացված)

August 28, 2018

Օգոստոսի 28-ին` ժամը 20:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհ և տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1976 թ.) ավտոմեքենան բախվել է «Opel vectra» մակնիշի (վարորդը՝ Հ. Բ., ծնված 1950թ.) ավտոմեքենային, այնուհետև հարվածել կայանած «SCANIA» մակնիշի (վարորդը՝ Իլյա Ս., Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1976թ.) բեռնատարին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ի, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ի (2011թ.) դիերը տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, իսկ ուղևորներ Ա. (ծնվ. 2003թ.) և Վ. (2004թ.) Ա.-երի դիերը փրկարարների և քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև տեղափոխվել «Արմավիր» ԲԿ:

Source: Yerkir Media
Link: Արմավիրում ողբերգական ավտովթարից 4 մարդ մահացել է (լրացված)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image