«Արմավիր» ՔԿ-ում աղցանի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս
July 25, 2018
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 24-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Ս.-ի անվամբ քաղաքացուհի Լ. Հ.-ի կողմից բերված հանձնուքը:
Զննության արդյունքում աղցանիմիջից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, իսկ թթվի միջից՝ բջջային հեռախոսի մարտկոց: