Արմեն Աշոտյանին մտահոգում է բազմակարծության նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտը

May 22, 2018

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել է սիրո ու համերաշխության մթնոլորտին, որի մասին հիմա շատ է խոսվում: Նա նշել է, որ իր համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվական միջոցներով հայտնում է, որ, երբ հորդորի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Այստեղ, պատգամավորի կարծիքով, Սահմանադրականության հարց է առաջանում:

Նույն հարցն առաջանում է նաեւ, երբ երկրի վարչապետը հորդորում է պաշտպանության նախկին նախարարին հրապարակավ կարծիք չարտահայտել սոցիալական ցանցերում: Նրան մտահոգում է բազմակարծության նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտը: Նրա կարծիքով՝ Կրթության եւ գիտության նախարարը աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ քաղաքականությունից, այնինչ, Աշոտյանը վստահեցնում է, որ նրանք ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն, թե ինչպես դուրս գալ կուսակցությունից:

Source: Yerkir Media
Link: Արմեն Աշոտյանին մտահոգում է բազմակարծության նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image