Արմեն Սարգսյանը ԵԽ քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան

May 3, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին:

Յագլանդն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական բարեփոխումներին:

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ իրեն հարմար ժամկետներում այցելել Հայաստան:

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը ԵԽ քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image