Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ
May 25, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով Թբիլիսիում է, որտեղ մասնակցելու է Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Այսօր երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, նախատեսված է նաեւ նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստան ժամանած՝ օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ: