Արոնյանը զրկվեց հաղթողի տիտղոսից

November 26, 2017

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Գրան Պրիի թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը և նույնքան՝ 5,5 միավոր հավաքած Յակովենկոն հիմնական հաղթողին որոշեցին թայ-բրեյքի միջոցով: Արոնյանը զիջել է թայ-բրեյքում և կորցրել հաղթողի տիտղոսը, թեպետ երկու գրոսմայստերներն էլ արժանացել են ոսկե մեդալի:

Ամփոփվեցին նաև «Գրան պրի» խաղարկության ընդհանուր արդյունքները: «Գրան պրի» ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը գրավեց 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուկը դարձավ երկրորդը:

Source: Yerkir Media
Link: Արոնյանը զրկվեց հաղթողի տիտղոսից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image