Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ

April 12, 2017

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցությունը որոշել է իր երկու ներկայացուցիչներին գործուղել պաշտպանության նախարարություն: Դուք ապագայում պարոն Արտակ Զաքարյանին և պարոն Արտակ Դավթյանին կտեսնեք պաշտպանության նախարարությունում` որպես նախարարի տեղակալներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ քաղաքական որոշումն արդեն կայացված է և նրանց նշանակումն ընդամենը ժամանակի հարց է:

«Մենք համոզված ենք, որ թե´ Արտակ Զաքարյանը, թե´ Արտակ Դավթյանը, կարող են թե´ իրենց մտավոր, թե´ հայրենասիրական, թե´ պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Հայաստանի Զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում: Մենք նրանց հաջողություն ենք մաղթում և աջակցելու ենք»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Source: Yerkir Media
Link: Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image