Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 11-ինարտահերթնախագահականընտրություններ է նշանակել: Այդ մասին տեղեկացնում է minval.az-ը՝ հղում անելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքին։
Նախօրեին Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար, փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ հոկտեմբերին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող նախագահ Իլհամ Ալիևին:
Հիշեցնենք, որ հարեւան երկրում նախագահական հերթական ընտրությունները նախատեսված էին 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Գործող նախագահը պաշտոնավարում է 2003 թ-ից։ 2016 թվականի սեպտեմբերին Սահմանադրությունում իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով: