Արտաքին լուսավորության համակարգ` Հորբատեղ գյուղում

March 28, 2017

Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղը մեկն է այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրիկենդանիների՝ գայլերի և արջերի հարձակումները։ Շուրջ 262 բնակիչ ունեցող գյուղի տնայինտնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունը, մեղվապահությունը ևայգեգործությունն է։ Չլուսավորված փողոցների պատճառով, երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ են մտնում, վնասում են տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, մեղվի փեթակները, հոշոտում՝ոչխարների, խոյերի, ցլիկների:

Ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, այստեղ ևս, խորհրդային հասարակարգի փլուզումից հետո՝արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Գյուղի համեստ բյուջեն երբեք չի բավականացրել խնդիրը լուծելու համար։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-իհամագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղումիրականացվել է արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքների ամբողջական կառուցում։Հորբատեղում տեղակայվել է 65 LED լուսարձակ՝ ամբողջությամբ լուսավորելով գյուղը՝ 2,300մ երկարությամբտարածություն։

Էներգախնայող նորակառույց համակարգը գործարկվել է առաջին անգամ:  Միջոցառմանը ներկա են եղելՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Հորբատեղհամայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը և բնակիչները:

«Այն, ինչ փորձում ենք իրականացնել այս ծրագրով, անչափ կարևոր է: Սա մի մարտահրավեր է, որի լուծմանարդյունքն ավելին է լինելու, քան պարզապես լուսավորություն ապահովելը: Քաղաքակիրթ և հեռատեսաշխարհը ձգտում է նվազագույնի հասցնել սպառողական մոտեցումը: Դա, թերևս, աղքատությունը կրճատելու,մարդկանց կյանքը բարելավելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է: Բնապահպանական, էներգախնայող համակարգի գործարկումը և դրա երկարաժամկետ արդյունքը շահավետ է բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է  կրճատելուհամայնքային  ծախսերը և աշխուժացնելու գյուղի կյանքը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ էբյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսովկնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Source: Yerkir Media
Link: Արտաքին լուսավորության համակարգ` Հորբատեղ գյուղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image