Արցախում սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

February 20, 2017

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Արցախի իշխանությունները հանրաքվեի են դրել մի նախագիծ, որի ընդունման դեպքում երկիրը կորդեգրի նախագահական կառավարման համակարգ: Հայաստանի Հանրապետությունում բնակվող կամ գտնվող ԼՂՀ քաղաքացիների հանրաքվեին մասնակցելու իրավունքն ապահովելու եւ հանրաքվեն կազմակերպելու նպատակով՝ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում կազմավորվել է տեղամասային կենտրոն եւ հանրաքվեի տեղամաս` «Երեւան/1» անվանմամբ:

Արցախում հանրաքվեն միջազգայնորեն վավերականացնելու համար այնտեղ են մեկտեղվել միջազգային տարբեր դիտորդական խմբեր: Արցախում են՝ Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի պատվիրակությունների անդամները, որոնց կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: Վերջիններիս, մինչ հանրաքվեն, ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Արցախում է եւս մեկ, այսպես ասենք՝ արտառոց պատվիրակություն։ Այնտեղ են նաեւ Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամները: Հանդիպում նախագահական նստավայրում, կարծիքների փոխանակում, ապա՝ հետագայում համագործակցությունը շարունելու շուրջ համաձայնություն։ Սա է եղել Բակո Սահակյանի եւ նշյալ պատվիրակության հանդիպման օրակարգը:

 

Source: Yerkir Media
Link: Արցախում սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image