Զարուհի Փոստանջյանը հեռացել է «Ժառանգությունից»

February 20, 2017

 

Զարուհի Փոստանջյանը լքում է «Ժառանգություն» կուսակցությունը: Այս մասին վերջինս տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Մասնավորապես` Փոստանջյանը դիմելով արդեն իր նախկին կուսակից ընկերներին գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից:

« Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միեւնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը եւ միասին անցած ճանապարհը»,- գրել է Զարուհի Փստանջյանը:

Source: Yerkir Media
Link: Զարուհի Փոստանջյանը հեռացել է «Ժառանգությունից»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image