Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր

March 5, 2017

Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊՆ լրատվական ծառայությունից, առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Source: Yerkir Media
Link: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image