Աֆղանստանում առնվազն 45 զինվորական է զոհվել թալիբների հարձակման հետեւանքով
August 15, 2018
Աֆղանստանում անվտանգության ուժերի առնվազն 45 աշխատակից է սպանվել Բաղլանի նահանգում (երկրի հյուսիս-արեւմտյան մաս) ռազմաբազայի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այս մասին օգոստոսի 15-ին իր Twitter-ում հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը:
Գրոհի թիրախում եղել են զինծառայողներ և ոստիկանության աշխատակիցներ: