Հուլիսի 18-ին լրանում է հայոց բեմի մեծ վարպետ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակը։
Ծնվել է Թբիլիսիում՝ Մուշի Լիզ գյուղից գաղթած Պողոս և Եղիսաբեթ Ներսիսյանների ընտանիքում։ 17 տարեկանում ընդունվել է պատանի հանդիսատեսի թատրոն։ Որոշ ժամանակ անց Բաբկեն Ներսիսյանն արդեն Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան էր։
1955 թ-ին տեղափոխվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1986 թվականի փետրվարը, երբ կնքեց իր մահկանացուն։
Թատրոնի եւ կիոնյի իր առավել հայտնի դերերից են՝ Համբո («Գիքոր»), Միքայել («Քաոս»), Միքայել («Էլի մեկ զոհ»), Պեպո («Պեպո»), Արա Գեղեցիկ («Արա Գեղեցիկ և Շամիրամ»), Բեն-Ալեքսանդր («Իմ սիրտը լեռներում է») , Սուրմելյան («Սարոյան եղբայրներ») , Սայաթ-Նովա («Սայաթ-Նովա») եւ այլն: