yerkir.am-իտեղեկություններով՝ բազմաթիվ քաղաքացիների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչների կողմից կատարված ենթադրյալ մեքենայությունների փաստով:
Պարզվում է` դեռևս 2017-ի դեկտեմբերին «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչները խաբեությամբ քաղաքացիներից գումարներ են գանձում: Դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ::