Բախումներ՝ Էրեբունիում․ իրավապահները հեռացրել են Փաշինյանին (թարմացվում է)

11:52. Իրավապահները բերման ենթարկեցին ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։

Էրեբունի վարչական համայնքում ցուցարարներին դիմավորեց ոստիկանանական պատը։

Իրավիճակն այս պահին լարված է Արցախի փողոցում։ Ոստիկանները հատուկ միջոցներ են  կիրառում, բախումներ են սկսվել։ Կան բերման ենթարկվածներ։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահները հեռացրել են Նիկոլ Փաշինյանին։

Այս պահին տարածքում է ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը։ Նա կոչ արեց չհեռանալ տարածքից եւ միահամուռ ուժերով պահանջել Նիկոլ Փաշինյանի ազատումը։

Source: Yerkir Media
Link: Բախումներ՝ Էրեբունիում․ իրավապահները հեռացրել են Փաշինյանին (թարմացվում է)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image