Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը

March 15, 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքը ազգային տարբեր խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին վերաբերող հարցերը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ սերտ փոխգործակցությունը միմիայն կամրապնդվի՝ օրինակելի որակելով կազմակերպության ազգանվեր գործունեությունը:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը՝ ուղղված Արցախին սատարմանը, համազգային կարեւորագույն խնդիրների լուծմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը` հույս հայտնելով, որ ապագայում եւս աշխատանքները կշարունակվեն նույն եռանդով եւ արդյունավետությամբ:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կառույցի գործունեությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image