Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին

November 30, 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Մենք բարձր ենք գնահատում ձեր կարեւոր ու պատասխանատու ծառայությունը, որի իրականացումից է մեծապես կախված մեր երկրում հասարակական անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության բարձր մակարդակի ապահովումը:

Համակարգի գործունեության հիմնական ուղղությունները եղել եւ մնում են քաղաքացու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը, հասարակության եւ պետության շահերի պահպանունը, հանցագործությունների կանխարգելումը, հասարակական կարգի ապահովումը, բացասական երեւույթների դեմ պայքարը, իրավախախտումների նախականխումը:

Պետությունն այսուհետ եւս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով կառույցի շարունակական հագեցմանը, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացը»,- մասնավորապես ասված է ուղերձում:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image