Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային հատվածի զորամասերից մեկը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Լճաշեն գյուղում նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկը եւ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային հատվածի զորամասերից մեկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image