Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ

August 2, 2017

Armsport.am— Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը «ԿԱ ՊԵԿ» մարզահամալիրում անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես եկավ աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ ընտրական փուլում հյուրընկալելով Սլովակիայի ընտրանուն:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու վստահ հաղթանակով՝ 75:61 (15:20, 31:10, 13:9, 19:22): A խմբում կայացած մյուս հանդիպումում Շվեդիան հաղթել է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն 81:73 հաշվով:

Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի ընտրանու հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին աշխարհի պաշտոնական առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել նախորդ տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ:

 

Source: Yerkir Media
Link: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image