«Բարսելոնա»-ն գերազանցեց ՊՍԺ-ի 6:1 հաշվով

March 9, 2017

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացան «Բարսելոնա»-ՊՍԺ, «Բորուսիա»-«Բենֆիկա» պատասխան խաղերը:

«Նոու Կամպ» մարզադաշտում «Բարսելոնա»-ն գերազանցեց ՊՍԺ-ի 6:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Լուիս Սուարեսը, Մեսսին (11 մետրանոց), Ռոբերտոն, դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, մեկ անգամ էլ ինքնագոլ հեղինակ դարձավ Կուրզավան: ՊՍԺ-ի կազմում միակ գոլը խփեց Էդիսոն Կավանին: Երկու խաղերի ընդհանուր 6:5 հաշվով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ կատալոնական «Բարսելոնա»-ն:

Միաժամանակ ընթացող «Բորուսիա»-ի տանը ընդունեց «Բենֆիկա»-ին և հաղթեց 4:0 հաշվով: Դորտմունդյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պուլիշիչը:

Source: Yerkir Media
Link: «Բարսելոնա»-ն գերազանցեց ՊՍԺ-ի 6:1 հաշվով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image