Շվեյցարական Ցերմատ քաղաքի մոտակայքում բացվել է աշխարհի ամենաերկար՝ հետիոտնային կախովիկամուրջը, որի երկարությունը գրեթե կես կիլոմետր է, տեղեկացնում է BBC-ն։
Այն կոչվում է «Եվրոպական» եւ ձգվում է Գրաբենգուֆեր կիրճի վրայով մինչեւ 85 մետր բարձրության վրա։ Կամուրջը պահող ճոպանների ծանրությունը գրեթե 8 տոննա է։
Ցերմատի զբոսաշրջության խորհուրդը պնդում է, որ դա աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջն է, չնայած՝ ոչ ամենաբարձրը։ Ավստրիայում գտնվող Ռոյտեի 405 մետր երկարությամբ կամրջի բարձրությունը 110 մետր է։
Առաջին զբոսաշրջիկները Ցերմատի կամրջով անցել են հուլիսի 29-ին։