Բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը
November 14, 2017
Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել են շուրջ 80 աշխատանքներ, որոնք պատկերում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրաշագեղ բնությունն ու, միաժամանակ, անդրադառնում այս տարվա օգոստոսին արգելոցում բռնկված սաստիկ հրդեհից տուժած տարածքներին: