Բացվել է «Հալալ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը

March 10, 2017

Հայ տնտեսվարողները կարող են սերտիֆիկացում ստանալ համաշխարհային տնտեսության մեջ հայտնի «Հալալ» ընկերությունից: Այսօր Երեւանում իր դռներն է բացել այս ընկերության հասյատանյան մասնաճյուղը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ սերտիֆիկացման շնորհիվ մեր տնտեսավարողներն իրենց արտադրանքը կարող են արտահանել իսլամական 57 պետությունում: Սա էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Իսկ, թե ինչպե՞ս կարելի է ձեռք բերել սերտիֆիակցում, ընկերության մասնագետները սեմիների միջոցով կտեղեկացնեն տնտեսվարողներին: Այն տեղի կունենա երկուշաբթի:

Source: Yerkir Media
Link: Բացվել է «Հալալ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image