Բաքվի ջարդերի փաստագրական հավաք է կատարվել եւ դրանք կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ
January 20, 2017
Հեռավոր 80-ականներին Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու արցախահայության պահանջն այս երկրի իշխանությունները չկարողացան մարսել: Սումգայիթից հետո, արդեն որոշել էին հաջորդը Բաքվի 250 հազարի հասնող հայությունն է լինելու: 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում հայերի կոտորածը միջազգային լրատվամիջոցները բարբարոսություն որակեցին, խորհրդային մամուլը՝ նախընտրեց լռել: 6 օր ու անմարդակային հանցագործությունների շարք՝ Բաքուն հայաթափելու պլանը Ադրբեջանը երկար չմշակեց ՝ Սումգայիթից ընդամենը երկու տարի էր անցել:
1990 թվականի Բաքվի հայերի կոտորածը խորհրդային իշխանությունները չցանկացան դադարեցնել, միայն հունվարի 19-ին կարգուկանոնը վերականգնելու պատրվակով որոշեցին Բաքվում արտակարգ դրություն սահմանել: