PanARMENIAN.Net — Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը կանչվել է Բելառուսի ԱԳՆ:
Հանդիպման ընթացքում նրան բողոքի նոտա է հանձնվել, որում բելառուսական կողմը բողոք է հայտել՝ կապված Ուկրաինայի պատասխանատու մարմինների գործողությունների հետ. տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Խոսքը հայ ուղեւորի հետ կապված միջադեպի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության՝ Կիեւ-Մինսկ չվերթի ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին է:
Բելառուսի ԱԳՆ նոտայում նշված է, որ «բելառուսական կողմը ներողություն և բոլոր ֆինանսական ծախսերի փոխհատուցում է պահանջում, որոնք առաջացել են ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»:
Բելառուսի ԱԳՆ նաև հանձնարարել է Կիեւում իր դեսպանին բողոքի նմանատիպ նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ-ին:
Source: Yerkir Media
Link: Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ՀՀ քաղաքացու հետ միջադեպի պատճառով