Մահացել է Էվերեստի գագաթը նվաճած առաջին կինը

Տեւական հիվանդությունից հետո մահացել է Էվերեստի գագաթը նվաճած առաջին կին` ճապոնացի լեռնագնաց Ձյունկո Տաբեին .այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ­ը` հղում անելով ճապոնական Kyodo գործակալության վրա:

77-­ամյա կինը վերջին տարիներին պայքարում էր ստամոքսի քաղցկեղի դեմ: Տաբեին աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճել է 1975 թվականի մայիսին: 1992 թվականին նա դարձել է առաջին կինը, ով մտել է «Յոթ բարձունքների ակումբ»­-ի մեջ (սա ոչ պաշտոնապես միավորում է այն անձանց, ովքեր նվաճել են վեց մայրցամաքների ամենաբարձր գագաթները):


Source: Yerkir Media
Link: Մահացել է Էվերեստի գագաթը նվաճած առաջին կինը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image