Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ՀՀ քաղաքացու հետ միջադեպի պատճառով

PanARMENIAN.Net — Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը կանչվել է Բելառուսի ԱԳՆ:

Հանդիպման ընթացքում նրան բողոքի նոտա է հանձնվել, որում բելառուսական կողմը բողոք է հայտել՝ կապված Ուկրաինայի պատասխանատու մարմինների գործողությունների հետ. տեղեկացնում է  Ինտերֆաքսը:

Խոսքը հայ ուղեւորի հետ կապված միջադեպի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության՝ Կիեւ-Մինսկ չվերթի ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին է:

Բելառուսի ԱԳՆ նոտայում նշված է, որ «բելառուսական կողմը ներողություն և բոլոր ֆինանսական ծախսերի փոխհատուցում է պահանջում, որոնք առաջացել են ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»:

Բելառուսի ԱԳՆ նաև հանձնարարել է Կիեւում իր դեսպանին բողոքի նմանատիպ նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ-ին:

 


Source: Yerkir Media
Link: Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ՀՀ քաղաքացու հետ միջադեպի պատճառով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image