Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանն ու նրա որդին
July 4, 2018
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ հղում անելով ԱԱԾ-ին:
«Օրակարգ»-ի փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանին ուղեկցել է ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Բաժին է տեղափոխվել նաեւ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը: ԱԱԾ աշխատակիցները իրենց հետ տարել են նաեւ մի քանի տոպրակ, որոնց մեջ զենք է եղել: