Բնակիչները G20-ի անցկացման պատճառով լքել են Հանչժոուն

September 5, 2016

Չինաստանի Հանչժոու քաղաքի (Չժեցզյանի նահանգի վարչական կենտրոն, Արեւելյան Չինաստան) շուրջ երկու միլիոն բնակիչներ գերադասել են G20-ի անցկացման ժամանակամիջոցում այցելել երկրի այլ քաղաքներ, ինչպես նաեւ կատարել արտասահմանյան ուղեւորություններ: Իր հրապարակած զեկույցում այս տեղեկատվությունն է հայտնում Ctrip ընկերությունը՝ Չինաստանի խոշորագույն տուրօպերատորը:

«Զբոսաշրջիկների շուրջ 67 տոկոսն ընտրել է ներքին տուրիստական երթուղիներ: Ամենամեծ ժողովրդականությունը վայելում են մերձակայքում գտնվող քաղաքները:

Ինըմիլիոնանոց Հանչժոուի իշխանությունները «Քսանի խմբի» (G20) երկրների գագաթնաժողովի ժամանակաշրջանում մտցրել են մի շարք սահմանափակումներ: Անվտանգության ուժեղացման միջոցների թվում հատկապես նշվում է քաղաքի մի շարք շրջաններում տեղաշարժման կանոնակարգի սահմանումը: Այնտեղ կարող են լինել սոսկ այն բնակիչներն ու ընկերությունների աշխատակիցները, որոնք կներկայանեն ինքնության հատուկ հավաստագիր: Այս պատճառով քաղաքի շատ բնակիչներ գերադասել են գագաթնաժողվի անցկացման ժամանակ մեկնել Հանչժոուից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Բնակիչները G20-ի անցկացման պատճառով լքել են Հանչժոուն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image