Բնապահպանության նախարարի՝ Դիլիջան այցի ավարտին միջադեպ է գրանցվել
October 14, 2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախօրեին աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկում էր: Նախարարի աշխատանքային այցի ավարտին, սակայն, իրավիճակը թեժացավ բառի բուն իմաստով: Լուր տարածվեց, որ պահնորդական ծառայության դիտակետերից մեկում հրդեհ է: Անհայտ անձինք հարձակվել ու ծեծել էին «Պանտեռա Սիքյուրիթի» ծառայության աշխատակիցներին, ապա հրկիզելով շուրջօրյա հերթապահության հենակետը՝ փախել:
Այժմ քնություն է տարվում չարագործներին հայտնաբերելու համար: