Բուֆոնը «անսիրտ կենդանի» է անվանել «Յուվենտուս»-«Ռեալ» խաղի մրցավարին

April 12, 2018

«Ոչ մի տարօրինակ բան չկա, որ մրցավարն ինձ կարմիր քարտ ցույց տվեց, բայց ես չեմ կարող ընդունել այն, որ դատավորը, որը պատասխանատու է այդպիսի բարձրակարգ թիմերի հանդիպման համար, չունի բնավորություն, տղամարդկություն կամ հավասարակշռված որոշումներ ընդունելու հատկություն։ Նշանակել այդպիսի տուգանային եւ կարմիր քարտ ցույց տալ վերջին խաղում մեկին, ով կյանքում այն չի ստացել, ուղղակի անթույլատրելի է, եթե դուք դա անում եք, դուք «կենդանի» եք, եւ ձեր կրծքի տակ  սրտի փոխարեն աղբարկղ է դրված»,- հայտարարել է «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը՝ «Ռեալի» հետ երեկվա խաղից հետո․ տեղեկացնում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվեց 3։1՝ հօգուտ «Յուվենտուս»-ի, բայց նա զրկվեց ՉԼ-ի կիսաեզրափակչի ուղեգրից։

Խաղը սպասարկում էր Մայքլ Օլիվերը։

Source: Yerkir Media
Link: Բուֆոնը «անսիրտ կենդանի» է անվանել «Յուվենտուս»-«Ռեալ» խաղի մրցավարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image