Բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Ռիո-2016-ի մասնակից բռնցքամարտիկը
August 6, 2016
Ռիո դե Ժանեյրոյի իրավապահները ձերբակալել են մարոկացի բռնցքամարտիկ Հասան Սաադային, ով մեղադրվում է 2 բրազիլուհիների բռնաբարության համար: Հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով The Independent-ին:
22-ամյա մարզիկի ձերբակալությունը տեղի է ունեցել Օլիմպիական առաջին մենամարտի նախօրեին:
Ոստիկանություն բողոք ներկայացրած կանանց պնդմամբ, Սաադան իրենց հանդեպ սեռական բնույթի հանցագործություն է կատարել Օլիմպիական գյուղում, որտեղ կանայք աշխատել են որպես մատուցողուհիներ:
Հայտնի է, որ մարզիկը բանտում կանցկացնի 15 օր, իսկ այդ ընթացքում ոստիկանությունը բռնաբարությունների վերաբերյալ հետաքննություն կանցկացնի:
Աղբյուրը մանրամասնում է, որ թեթև քաշային կարգում հանդես եկող Սաադան այսօր պետք է մենամարտեր թուրք բռնցքամարտիկ Մեհմեթ Նադիր Ունալի հետ:
Հայտնի է, որ այս միջադեպից հետո մարոկացին որակազրկվել է ու այլևս չի մասնակցի Օլիմպիական խաղերին: