Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին
June 30, 2018
Բռնցքամարտի Հայաստանի ազգային թիմի անդամ, 31-րդամառային օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը իսպանական Բենիդորմ քաղաքում նվաճել է WBC International Silver գոտին:
Աբգարյանի մրցակիցը մեքսիկացի բռնցքամարտիկ Խեսուս Գալիսիան էր: 10 ռաունդից բաղկացած մենամարտում Աբգարյանը հաղթել է՝ բացարձակ առավելության հասնելով 31-ամյա հակառակորդի նկատմամբ:
Հայ բռնցքամարտիկը մինչ այս 9 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և ոչ մի պարտություն չի կրել: