Բրիտանիայում ՀՆԱ-ի կտրուկ դանդաղում է սպասվում

September 14, 2016

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հետեւանքներն արդեն հաշվարկվում են: Ըստ Բրիտանիայի առեւտրական պալատների ասոցիացիայի փորձագետների, երկրում մինչեւ 2019 թվականը համախառն ներքին արդյունքի աճի կտրուկ դանդաղում է սպասվում: Եվ արդյունքում տնտեսությունն էլ կկրի մոտ 44 միլիարդ ֆունտ սթերլինգ՝ 58 միլիարդ դոլարի վնաս:

Բացի այս, ասոցիացիան այս տարվա համար վերանայել է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի վերաբերյալ վաղօրորք արված իր կանխատեսումը: Ըստ այդմ, այս տարի ՀՆԱ-ի աճի կլինի մինչեւ 1,8 տոկոս՝ նախկին 2,2-ի փոխարեն:


Source: Yerkir Media
Link: Բրիտանիայում ՀՆԱ-ի կտրուկ դանդաղում է սպասվում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image