«Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2017 թվականի նոյեմբերին Երեւանում կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալեն»։
Դեռ 2013 թվականից համագործակցելով արտերկրում գործող բազմաթիվ մշակութային կառույցների հետ՝ «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանի խոսքով, ստեղծվել են հարթակներ, որոնք գեղարվեստական նկարչության ասպարեզում ստեղծագործող հայ նկարիչներին հնարավորություն են ընձեռում աշխատել Էստոնիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի տեխնիկապես հագեցած, ավանդույթներով հարուստ մասնագիտական արվեստանոցներում։ Միեւնույն ժամանակ միջազգային ցուցադրությունների, վարպետության դասերի եւ զեկուցումների միջոցով «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունը հայ արվեստասեր հասարակությանն է ներկայացնում այսօր այս բնագավառում առկա տեխնիկական նորամուծություններն ու զարգացման ձեւաբանական միտումները։
2017-ին կայանալիք առաջին բիենալեյին աջակցում են Հայաստանում Գերմանիայի եւ Լեհաստանի դեսպանատները։
«Բոլոր ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում ենք «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ, մշտապես բարձր մակարդակով են կազմակերպվել։ Հայաստանը մշակութային երկիր է, այսօր շատ են կինոարվեստի, երաժշտության ոլորտում կազմակերպված փառատոնները եւ բաց էր մնում գեղարվեստական տպագրության, գրաֆիկայի ոլորտը։ Գերմանիայում մշակութային այս ուղղությունը զարգացած է, եւ հենց այդ պատճառով մենք աջակցում ենք այս բիենալեին»,- ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:
«Պետք է նշեմ, որ 2017 թվականին մենք ոչ միայն գեղարվեստական տպագրության հիանալի բիենալե կկազմակերպենք, այլ նաեւ նշելու ենք Լեհաստանում հայկական առաջին համայնքի հիմնադրման 650 ամյակը։ Հուսով եմ, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը մշակութային ոլորտում հիանալի արդյունքներ կտան»,- նշում է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն։
Source: Yerkir Media
Link:
Կմեկնարկի Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալեն