Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից
July 13, 2017
Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նա նաև նշեց, որ Գաբրիել Գյոզալյանն աշխատանքից ազատվում է իր դիմումին համաձայն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոր մարզպետի պաշտոնում առաջադրվել է այդ կառույցի ՀՅԴ Երեւանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը։