Գաբրիել Սարգսյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում

June 4, 2018

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Արաբական Միացյալ Էմիրություններում:

«Madam Chess 2018» անվանումը կրող 2-րդ միջազգային կայծակնային մրցաշարում 6 անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Գաբրիել Սարգսյանը 1 միավորով շրջանցեց 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ԱՄԷ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ Սալեհին:

Source: Yerkir Media
Link: Գաբրիել Սարգսյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image