«Գանձասար-Կապանը» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

July 20, 2018

Հուլիսի 19-ին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» Երևանում 2:1 հաշվով առավելության հասավ լեհական «Լեխ»-ի նկատմամբ, սակայն չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կապանյան թիմը հանդիպումը սկսեց ակտիվ խաղով և գրոհներով: Առաջին կեսում Աշոտ Բարսեղյանի սաները կարող էին մի քանի անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն ամեն անգամ հարվածը կամ շեղ էր ընթանում, կամ փրկում էր լեհական ակումբի դարպասապահը:

Երկրորդ կեսում «Գանձասար-Կապան»-ը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Հիանալի գոլերի հեղինակներ դարձան Լուբամբո Մուսոնդան և Գեղամ Հարությունյանը: Հանդիպման վերջին վայրկյաններին «Լեխ»-ի ֆուտբոլիստները կարողացան գոլի հեղինակ դառնալ ու դուրս գալ հաջորդ փուլ:

Գոլից անմիջապես հետո հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը: Կապանյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով, բայց դուրս մնաց պայքարից:

Առաջին խաղում հայկական թիմը մրցակցի հարկի տակ պարտվել էր 0:2 հաշվով:

Source: Yerkir Media
Link: «Գանձասար-Կապանը» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image