Գավառում վառելափայտով բեռնված մեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է

November 26, 2017

Նոյեմբերի 26-ին, ժամը 03։52-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 LR 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. Մ. Դ.) (բեռնված վառելափայտով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքվ վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները Մ. Դ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Source: Yerkir Media
Link: Գավառում վառելափայտով բեռնված մեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image