Գեղարքունիքում ավտոմեքենաներ են այրվել

January 7, 2017

Հունվարի 7-ին, ժամը 06.25 -ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

ԱԻՆ փոխանցմամբ, պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում ամբողջությամբ այրվում են «Opel Vectra» մակնիշի 34 MQ 379 պետհամարանիշով և «ՎԱԶ-2106» մակնիշի 24 OS 754 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին։


Source: Yerkir Media
Link: Գեղարքունիքում ավտոմեքենաներ են այրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image