Գեորգի Կետոևը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
August 27, 2017
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գեորգի Կետոևը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունը ավարտվեց 97 կգ քաշային կարգի գոտեմարտերով: Բրոնզե մեդալի համար պայքարում Գեորգի Կետոևը մրցում էր Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձենի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 և քանի որ Կետոևը որակապես բարձր հնարքով էր միավոր վաստակել հաղթանակը տրվեց Հայաստանը ներկայացնող մարզիկին:
Գետոևը Հայաստանի դրոշի տակ հանդես է գալիս 2015 թվականից:
Նախօրեին Հայաստանը ներկայացնող գերծանր քաշաին Լևան Բերիանիձեն դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: