Գերմանիայի ԱԳՆ-­ը հրապարակել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգի չեղարկմանան պատճառը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում` Գերմանիայի հյուպատոսարանում, նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել:

«Ստամբուլում նոյեմբերի 13­-ին հյուպատոսարանի շենքերն ազատ չեն լինի»,­- DPA գործակալությանը նման տարօրինակ բացատրություն է տվել Գերմանիայի ԱԳՆ-­ն: Գործակալության տեղեկություններով՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, որ համերգին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:

Գերմանիայի ԱԳՆ-­ն նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-­ի մասնակցության:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է «Աղետ»-­ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում եւ Երևանում: «Աղետ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչե Սարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից:

Թուրքիայի Հանրապետությունը հայտարարել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրից հրաժարվելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղետ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ­Վալտեր Շտայնմայերը: «Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում եւ ճանաչում են մյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևոր հիմնաքարն է»,­ նշել է Շտայնմայերը:


Source: Yerkir Media
Link: Գերմանիայի ԱԳՆ-­ը հրապարակել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգի չեղարկմանան պատճառը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image