Գերմանիայի ՍԴ-ն մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ ներկայացված բողոքը
February 16, 2017
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
«Իմ բողոքն ուսումնասիրող Սահմանադրական դատարանը տվել է հետևյալ պատասխանը. «Սահմանադրական դատարանը չի ընդունել բողոքն ուսումնասիրման համար: Ներկայացված բողոքում հայցվոր կողմը բավարար հիմքեր չի ներկայացրել հիմնարար իրավունքների կամ դրան հավասարազոր իրավունքների խախտման վերաբերյալ»: Դատարանի որոշումն արդեն մեզ մոտ է»,- հայտարարել է Աքբաշը: