Գերմանիայում եկեղեցին քանդել են՝ ածխահանքն ընդլայնելու համար

January 12, 2018

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում պատմական եկեղեցին ապամոնտաժել են՝ ածխահանքի ընդլայնման համար ճանապարհ բացելու նպատակով: 19-րդ դարում կառուցված Սուրբ Լամբերտի եկեղեցու ապամոնտաժումը վերջին փուլն էր մի ամբողջ բնակավայրի ոչնչացման գործում:

Իմերաթ գյուղը, որտեղ եւ կառուցված էր եկեղեցին, պարզվում է, գտնվում է այն տարածքում, որը հարուստ է ածխի պաշարներով: Աստիճանաբար այդ հողատարածքը դարձել է գերմանական էներգետիկ մի ընկերության սեփականությունը եւ վերջին տարիների ընթացքում Իմերաթը վերածվել է «ուրվական-բնակավայրի». գրեթե բոլոր բնակիչներին վերաբնակեցրել են:

Նշվում է, որ էներգետիկ այդ ընկերությունն Իմերաթ բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա նոր գյուղ է կառուցել, ուր տեղափոխվել է անգամ նախկին գյուղի գերեզմանոցը, հիվանդանոցը, կառուցվել է նոր եկեղեցի:

Սուրբ Լամբերտի ապամոնտաժումն ուղեկցվել է բնապահպանների ցույցերով: Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Նրանք, ովքեր ոչնչացնում են մշակույթը, ոչնչացնում են նաեւ մարդկանց»:

Source: Yerkir Media
Link: Գերմանիայում եկեղեցին քանդել են՝ ածխահանքն ընդլայնելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image