Գերմանիայում զանգվածային անկարգություն է տեղի ունեցել ներգաղթյալների մասնակցությամբ

October 1, 2016

Գերմանիայի Շվերին քաղաքում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զանգվածային անկարգությանը մասնակցել է 40 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է օպերատիվ կերպով հեռացնել կոնֆլիկտի կողմերին:

Դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «հասարակական կարգը խախտելու» հոդվածի հիմքով:

Չնայած քաղաքի կենտրոնում իրավապահ մարմինների կողմից ուժեղացված ռեժիմին, այնտեղ բախումներ հաճախ են տեղի ունենում: Իրավապահ մարմինների տրամադրած տեղեկատվության համաձայն, քաղաքի կենտրոնում մշտապես հավաքվում են միգրանտների խմբեր: Հավաքվողները հիմնականում անչափահաս են:

Օրեր առաջ մի քանի սիրիացիներ հարձակվել են օտարերկրացիների վրա և սպառնացել դանակով: Վեճի ժամանակ ծեծվել է տեղի բնակիչներից մեկը, ով փորձել է կանգնեցնել խուլիգաններին: Հարձակվողները ձերբակալվել էին:


Source: Yerkir Media
Link: Գերմանիայում զանգվածային անկարգություն է տեղի ունեցել ներգաղթյալների մասնակցությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image