Գերմանիայում 15 մետրանոց եղևնին ընկել է մանկական կարուսելի վրա. կան տուժածներ

Գերմանիայի «Սուրբ Ծննդյան» տոնավաճառում 15 մետր երկարությամբ եղևնին ընկել է մանկական կարուսելի վրա, կան տուժածներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին՝տեղական ժամանակով մոտ 18:00-ին, Էշվայլեր քաղաքի տոնավաճառում:

Գերմանական ԶԼՄ-ների տվյալով՝ տուժել է մոտ 1-ից 4 մարդ: Նրանք հոսպիտալացվել են, տուժածների մեջ երեխաներ չկան:

Ամանորյա տոնավաճառը փակվել է:

Source: Yerkir Media
Link: Գերմանիայում 15 մետրանոց եղևնին ընկել է մանկական կարուսելի վրա. կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image