«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն» այս տարի ունեցավ 100-ից ավել մասնակից

September 27, 2016

Սեպտեմբերի 24-ին մայրաքաղաքում կայացավ տեսակով միակ` «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»:  Կազմակերպվել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ամենամյա փառատոնը քաղաքաբնակներին եզակի հնարավորություն ընձեռեց ձեռք բերել Հայաստանի ամենատարբեր բնակավայրերի բացառապես մաքուր և օրգանական ծագման մթերքներ:

Հայկական տոնական երգ ու պարից բացի Անգլիական այգում էին ժողովվել Գավառի կարտոֆիլը, Աշտարակի ընկույզը, Գորիսի մեղրը, ինչպես նաև պանիրների լայն տեսականի` ռոքֆորից մինչև չանախ, Լոռիից` Վրաստան:

«Շուրջ 120 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր` Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից մասնակցեցին բերքի փառատոնին: Քանզի սա մի հարթակ էր, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ հանդիպեցին, փոխանակեցին իրենց փորձը` նոր շուկաներ և որ ամենակարևորն է նոր համագործակցության եզրեր ստեղծելով»,- ասում է «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը։

Օրվա ընթացքում մասնակիցներին տրվեցին մրցանակներ և նվերներ:

Վրույր Թադևոսյանը նկատում է, որ մեկ տարվա աշխատանքը մեկ օրում ցուցադրելը բավականին քիչ ժամանակահատված է, հաջորդ տարիների համար հեռանկար է տեսնում ամենը ցուցադրել մի քանի օրվա ընթացքում, որի մեջ ներառված կլինեն նաև խորհրդատվական ծրագրեր ու թրեյնինգներ:

«Փառատոնը մի քանի այլ պահանջներ էլ դրեց մեր առջև, որովհետև իսկապես ծավալները շատացել են, 3 տարվա ընթացքում կրկնապատկվել, եռապատկվել ու քառապատկվել են թե մասնակիցների թվերը, որ այս տարի 100-ից անցել է, թե նաև այցելուների թիվը, որ մինչև 20.000 կհասնի այսօր»,- նշում է Վրույրը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 


Source: Yerkir Media
Link: «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն» այս տարի ունեցավ 100-ից ավել մասնակից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image