Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքներ

August 13, 2018

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Արմավիրի մարզ՝ կարկտահարված համայնքներ: Այնտեղ նախարարը խոսել է բնակիչների հետ, քննարկվել է առկա իրավիճակն ու վնասի չափը:

Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ համայնքներում 2 օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին ու ենթակառուցվածքներին: Այժմ գյուղատնտեսության նախարարությունը քննարկում է տնտեսություններին դրամական աջակցություն տրամադրելու մեխանիզմները:

Source: Yerkir Media
Link: Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image