«Գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագիրը կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը
March 30, 2017
Պարարատանյութի հսկայական խմբաքանակն արդեն Հայաստանում է, բաշխումն իրականացվում է ըստ պահանջարկի եւ կատարված վճարումների: Այս մասին լրագրողներին հայտնել է գյուաղտնտեսության գլխավոր պատասխանատուն: Իգնատի Առաքելայանի խոսքով, վնասատուների դեմ պայքարի շրջանակում հատկացվել է 106 մլն դրամ:
Օրակարգում է եղել նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման հարցը: Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով: Պետության կողմից հատկացվելու է մինչեւ 700 մլն դրամ: Այս նպատակով գյուղատնտեսության նախարարությունը մրցույթ է կազմակերպելու: Նախարարը վստահություն է հայտնել, որ «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացման, մշակվող հողատարածքների քանակի ավելացման, գյուղացիական տնտեսությունների բարեկեցության բարձրացման եւ գյուղական համայնքների զարգացման համար:
«Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային ծրագրով մենք կկարողանանք ապահովել խոշոր տնտեսություններին, իսկ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք չունեն միջոցներ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար, կկարողանան օգտվել գյուղտեխնիկայի կայանի ծառայություններից»,- նշեց նախարարը: